Ռուս երգչուհի Յուլիա Չիչերինան ամուսնու հետ հրակոծության տակ է հայտնվել Ստեփանակերտի մոտակայքում
Դիտել նաև
Ստեփանակերտի բենզինի պայթյունից անհետ կորածների ընտանիքն անօգնական է մնացել. օգնության կարիք կա
Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ... և՞, ի՞նչ. Տիգրան Ավինյան
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու
Ռուսական «Комсомольская правда»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, որը պատերազմի առաջին օրերից գտնվում է Արցախում, իր Տելեգրամ-ալիքում հայտնում է, որ ռուս ռոք-երգչուհի Յուլիա Չիչերինան ամուսնու հետ հրակոծության տակ է հայտնվել Ստեփանակերտից ոչ հեռու:
«WarGonZo-ի հետ կապնվեցինք երգչուհի Յուլիա Չիչերինայի հետ: Նա ամուսնու հետ հայտնվել է հրակոծության տակ՝ Ստեփանակերտ ճանապարհին: Հիմա նրանք թաքնվում են Ղարաբաղի մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող թաքստոցում», - հաղորդում է Ալեքսանդր Կոցը:
WarGonZo-ն էլ րոպեներ առաջ իր հերթին գրել է, որ երգչուհին կապի մեջ էր երկու րոպե առաջ. զանգերի չի պատասխանում:
Zham.am