Ու մի բան էլ. մարդու քեֆը տալիս ա այդ կադրերից, թե մեր տղերքը ոնց են «թխում», ինչ համաձայնեցված, առանց «суета» ու արագ են աշխատում
Դիտել նաև
Երեկ չէ առաջին օրվանից մի մարտի կադրեր են շրջանառվում՝ «Բարս Մեդիայի» ու «Հետքի» նկարահանած։
Քանի որ շատ մարդ է ինձ ուղարկել՝ հարցնելով, թե արդյոք կարելի է այդպիսի բան հրապարակել ու ես անկեղծ պատասխանը չգիտեմ այս պահին։ Ես չէի հրապարակի։ Բայց իմանալով ռազմական գործողությունների լուսաբանման փորձը երկու թիմերի էլ, ենթադրում եմ, որ որևէ ավելորդ ինֆո այդ տեսանյութում չկա։
Ու մի բան էլ. մարդու քեֆը տալիս ա այդ կադրերից, թե մեր տղերքը ոնց են «թխում», ինչ համաձայնեցված, առանց «суета» ու արագ են աշխատում։ Երևում է, որ մեկ ուժեղ թիմ են։ Ոչ ոք անիմաստ վայրկյան չի ծախսում, բոլորն իրենց գործը գիտեն։
Այն տիպի հստակ են աշխատում, որ ադրբեջանական որոշ ալիքներ, բլոգգերներ այդ վիդեոն տարածում են՝ որպես իրենց մարտիկների «հերոսական կռվի» օրինակ:
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

