Վլադիմիր Սոլովյով. Պենտագոնը ևս հաստատեց Թուրքիայից Ադրբեջան վարձկաներ տեղափոխելու փաստը
Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյով շարունակում է ակտիվորեն լուսաբանել Ղարաբաղյան նոր պատերազմը: Ժամեր առաջ նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ամերիկյան Պենտագոնը ևս հաստատել է Թուրքիայից Ադրբեջան վարձկաներ տեղափոխելու փաստը:
Սոլովյովը մասնավորապես գրել է. «Ահա և վերջ, Պենտագոնը ևս հաստատեց այն փաստը, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև տեղի են ունենում տասնյակ ավիաթռիչքներ որոնցով Ադրբեջան են տեղափոխում վարձկանների»:
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Սոլովյովը Տելեգրամի իր ալիքում սենսացիոն գաղտի փաստաթուղթ էր հրապարակել որում Ադրբեջանի գլխավոր շտաբի պետին տեղեկացնում էին, որ սեպտեմբերի 21-ին Լիբիայից վարձկաների խումբ է տեղափոխվելու Ադրբեջան:
Zham.am
Ну вот и все: Пентагон подтвердил факт десятков рейсов с наемнмками между Турцией и Азербайджаном
— Vladimir Soloviev (@VRSoloviev) October 1, 2020

