ՊԲ 54 մարտիկ է զոհվել, ունենք մեծ թվով վիրավորներ. Իրավիճակը շփման գծում. ճեպազրույց Արցախից. Տեսանյութ
«Ցավոք սրտի, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ, ցավակցում եմ բոլորիս, ունենք նաև բավականին շատ վիրավորներ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:
Նա խոսեց նաև հակառակորդի կորուստների մասին. 39 զրահատեխնիկա, 4՝ ՍՈՒ- 25 ինքնաթիռ, 3՝ ՄԻ-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ. անձնակազմի կորուստը շուրջ 830, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

