ՇՏԱՊ. Պուտինը, Թրամփը և Մակրոնը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են կատարել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով, հաղորդում է Kremlin.ru-ն։
Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները:
«Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում զոհերի և վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակցող կողմերի զինված ուժերի միջև:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ բարեխղճորեն ստանձնել իրենց պարտավորությունները և առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, վերսկսել բանակցությունները կարգավորման էության շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։
Zham.am