Վերջին օրերին անհանգստացնող երևույթ եմ նկատում
Դիտել նաև
«Թուրք նախարար Գյոքթաշը երդվյալ հակահայերից մեկն է»․ Վարուժան Գեղամյան
«Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը»․ Վարուժան Գեղամյան
«Թուրքիան սահմանները բացելու նպատակ չունի»․ Վարուժան Գեղամյան
«Ամենը նրա համար էր, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնա ոչ այդքան վախենալու տեսքով»․ Վարուժան Գեղամյան
Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան
Վերջին օրերին անհանգստացնող երևույթ եմ նկատում։
Կան սրտացավ մարդիկ, որոնք օժանդակում են Արցախում այն խոցելի խմբերի մարդկանց, ովքեր կարիք ունեն տեղափոխվելու ավելի ապահով տեղ։
Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք այդ գործում այնքան նախաձեռնողականություն և ակտիվություն են ցուցաբերում, որ դա սկսում է խանգարել և խուճապ տարածել։
Ուզում եմ խնդրել մեր հայրենակիցներին. պետք չէ ավելորդ խուճապային տրամադրություններ ստեղծել։
Արցախում վիճակը լիովին վերահսկելի է, իսկ կյանքն ընթանում է պատերազմական իրավիճակի և ռազմական դրության կանոններով, որն ունի իրեն բնորոշ մթնոլորտը, որը գուցե անծանոթ ու վախեցնող կարող է թվալ ոչ տեղացու համար, սակայն առանձնապես նոր չէ արցախաբնակների կամ առհասարակ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։
Էնպես որ խնդրում եմ օգնել՝ վնաս չտալով։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

