«Ցուցակներով փոխանակվել» են, որպեսզի նույն մարդուն երկու անգամ ընտրակաշառք չբաժանվի
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընտրությունների օրը շատերը փորձել են հնարամիտ գտնվել եւ ռեյտինգային հիմնական թեկնածուների շտաբներից միաժամանակ 10-հազարական դրամներ ստանալ, բայց ապարդյուն:
Ինչ-որ պահից տեսնելով իրենց «ընտրելու պատրաստ» մարդկանց թվի առատությունը, ՀՀԿ թեկնածուները գլխի են ընկել եւ գումար բաժանող, եւ ՀՀԿ-ական, եւ ոչ ՀՀԿ-ական թեկնածուների շտաբները սկսել են «ցուցակներով փոխանակվել», որպեսզի նույն մարդուն երկու անգամ ընտրակաշառք չբաժանվի: Արդյունքում շատ-շատերը ձեռնունայն են մնացել՝ աշխատելով միայն 10 հազար դրամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

