Ֆրանսիայի նախկին նախագահը կրակի դադարեցման կոչ է արել
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կոչ է արել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օլանդը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ հակամարտությունը սպառնում է բռնկում առաջացնել ողջ տարածաշրջանում:
«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հակամարտությունն արդեն հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի: Այն ողջ տարածաշրջանում բռնկման վտանգ է պարունակում: Ֆրանսիան Մինսկի գործընթացի երաշխավոր է, պետք է կողմերին համոզի դադարեցնել կրակը և խաղաղության պայմանավորվածության գալ»,- գրել է Օլանդը:
Zham.am