Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
Ինչպես կազդեն Պւտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Պատերազմ Արցախում
Ինչպես կազդեն Պւտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում

Եթե ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը բերելու է առնվազն մեկ գերտերության կողմից անվտանգության երկաթյա երաշխիքի տրամադրման, պետք է անհապաղ ճանաչել Արցախի անկախությունը. Սամվել Ֆարմանյան. Տեսանյութ

Պատերազմն ինքնին ավելի շատ քաղաքական, ապա միայն ռազմական ակտ է, այն մղվում է քաղաքական նպատակների համար. ռազմական դրությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ մենք ամբողջական տեղեկատվություն ունենք, բայց փաստ է՝ Ադրբեջանը՝ որպես նախահարձակ կողմ, ձախողել է իր նպատակի իրականացումը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Ապագա բանակցությունների հիմքում ընկած են լինելու ռազմական իրողությունները, թե մեր զինուժն ինչ հաջողություններ է արձանագրել: Ամեն ինչ կախված է ռազմաճակատից, և մեր զինուժը, թիկունքում ունենալով համայն հայության ներուժը, փայլուն լուծում է մարտական խնդիրները»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Ֆարմանյանի՝ միջազգային հանրությունից հասցեական արձագանքների բացակայությունը մեզ չպետք է հիասթափեցնի. «Որպես իմաստնացած ժողովուրդ՝ մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերություններում անիրատեսական սպասելիքներ պետք չէ ունենալ: ՀԱՊԿ-ին դիմելու հարցն օրակարգում է, քանի որ գործ ունենք ակտիվ պատերազմական վիճակի հետ: Ելնելով զարգացող ռազմաքաղաքական իրողություններից՝ մենք ըստ անհրաժեշտության պետք է դիմենք ՀԱՊԿ-ին և ակնկալենք գործուն աջակցություն»:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ որևէ որոշում կայացնելիս, օրինակ՝ Արցախի ճանաչման, պետք է դրսևորել ծայրաստիճան սառնասրտություն, քաղաքական երկարաժամկետ հաշվարկներ կատարելու տաղանդ. «Արցախի ճանաչման հարցի քննարկումը բացվել է, քանի որ բանակցային մյուս կողմն ապակառուցողական և առավելապաշտական դիրքորոշում ունի: Եթե այդ ճանաչումն ինքնաբերաբար բերելու է առնվազն մեկ գերտերության կողմից ճանաչման, անվտանգության և քաղաքական նոր իրավիճակի արձանագրման երկաթյա երաշխիքի, պետք է անհապաղ ընդունել այդ որոշումը»:

Սամվել Ֆարմանյանի պնդմամբ՝ բանակցային տրամաբանությունն ուղիղ համեմատական է լինելու պաշտպանական այն նոր բնագծի հետ, որը կձևավորի մեր զինուժը. «Մենք պետք է այնպիսի բնագիծ ձևավորենք, որը շատ ամուր հիմքերի վրա կդնի հայկական կողմի մոտեցումները բանակցային գործընթացում: Մենք մշտապես ասել ենք, որ կողմ ենք խնդրի քաղաքական կարգավորմանը, բալանսավորված քննարկմանը, որտեղ կերաշխավորվեն բոլոր կողմերի շահերը: Մենք պետք է ավելացնենք մեր ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացում»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ այսօր ՌԴ-ն Հարավային Կովկասում ամենամեծ ռազմաքաղաքական ազդեցություն ունեցող պետությունն է, և Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի իր ռազմավարական դաշնակցի հետ: «Թուրքիան նոր տարածաշրջանային հավակնություն է ներկայացնում, իր բոլոր ռեսուրսները դրել է Ադրբեջանի տիրապետության տակ: Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը մնում է այն միակ գործոնը, որն ունակ է չեզոքացնելու Թուրքիայի կողմից էլ ավելի մեծ արկածախնդրության դիմելը: Սա է իրականությունը, սա է մեր պետական և ազգային շահը»,- ամփոփել է նախկին պատգամավորը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>