Ադրբեջանական երկու բեռնափոխադրող ինքնաթիռներ թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ. Razm.info
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Razm.info-ն գրում է, որ Flightradar24 հարթակում երևում է` ադրբեջանական «Silk way airlines» ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․ առաջինը՝ IL-76TD ZP4612֊ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռնում է դեպի Բաքու։
Մյուսը՝ IL-76TD-90VD֊ն, Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք, ու ամենայն հավանականությաբ գնում է դեպի Իսրայել։ Առայժմ հետևում ենք ինքնաթիռների ընթացքին։



