Անհապաղ դադարեցրե՛ք կրակը․ Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ:
Նշվում է, որ նախորդ օրը նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ երեքշաբթի օրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը: Կանցլերը շեշտել է անհապաղ հրադադարի և բանակցային սեղանի մոտ վերադառնալու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա համար հարմար ֆորում է առաջարկում: Հարևան երկրները պետք է նպաստեն խաղաղ կարգավորմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Zham.am