Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը ու Էրիկ Նազարյանն այցելել են առաջնագծում
Դիտել նաև
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Նոր կարգավորումներ
Կենսաթոշակների և աշխատավարձերի վճարման հետ կապված որևէ խնդիր չի առաջանա. Ֆինանսների նախարար
Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն, շքեղություն, այլ վարձատրության համակարգի բաղկացուցիչ․ Ատոմ Ջանջուղազյան
Սնանկ ճանաչված կառուցապատողին վճարած քաղաքացիների խնդիրը կլուծվի
«Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում գտնվող կինոռեժիսորներ Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը, դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր:
Առաջնագծում սփյուռքահայ աշխարհահռչակ մշակութային գործիչները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

