Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս. Սմբատ Մազմանյանի հայր
Դիտել նաև
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 37 զինծառայողի անուն․ հայկական կողմն ունի ընդհանուր 710 զոհ
Պարգևը շատ էր կարոտել իր տունը և ուզում էր գոնե 1 անգամ, 1 օրով լինել տանը
Արցախում հերոսաբար զոհված Մհերը դպրոցի լավագույն սաներից էր
«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի. Տեսանյութ
«Դիրքի տղերքը 23-ամյա Զաքարին ասել են՝ «Փոքր սպարապետ», «Դուխավիկ արարատցի». Զոհվածի ընկեր. Լուսանկար
Սմբատ Հմայակի Մազմանյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում: Այս մասին գրառում է արել զոհված զինծառայողի հայրը՝ Հմայակ Մազմանյանը. «Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1ամիսը)։
Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Տղաս, ինչպես զոհվածներից շատերը, դեռատի տարիք ուներ, ամուրի էր և առաջնագծում էր»,-նշել է հերոսաբար զոհված զինծառայողի հայրը:

