Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Պատերազմ Արցախում
Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են

Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից

«Իրատես» թերթը գրում է. «Կիրակի վաղ առավոտյան արցախա- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սանձազերծված պատերազմը որոտ չէր պարզ երկնքում։ Հուլիսյան մարտերից հետո ամեն օր ռազմական փորձագետները, վերլուծաբանները գուժում էին, որ Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում է լայնածավալ ռազմական արշավի, պատերազմի շունչ կա օդում։

Չնայած փորձագետ պետք չէր լինել հասկանալու համար, որ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները ժամ առաջ մոտեցնում են պատերազմը։ Ավելին, Թուրքիայի գործոնը ևս վաղուց գաղտնազերծված էր, և հայկական կողմը գիտեր, որ այս պատերազմը սկսելու է թուրք-ադրբեջանական սիամական զույգը։

Իրավիճակը հստակ գիտակցում էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պաշտպանական գերատեսչությունն ամենօրյա պատրաստության մեջ էր։ Քաղաքական ղեկավարությունը, կարծես, դիվանագիտական ճակատում հարցը փակել էր և խնդիրը թողել բանակին։ Սրա մասին է հուշում նաև այն, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անարձագանք էր թողնում։

Հիմա խնդիրը ռազմի դաշտում է որոշվում, լռել է դիվանագիտությունը, գործի է դրվել զենքը։ Դեռ վաղ է ասել, թե պարտադրված այս պատերազմից քաղաքական ինչ «ավար» կունենանք, բայց մի քանի բան պետք է միշտ հիշել. երբ միջազգային հանրությունն իր հայտարարություններում հավասարության նշան է դնում ռազմատենչ Ադրբեջանի և սե- փական հողում իր գոյության իրավունքը պաշտպանող Հայաստանի միջև, պետք չէ այդ հանրույթը թշնամի հայտարարել, ինչ է թե՝ չի մտածում քո մասին։

Նախ պիտի ինքներս մեզ հարց տանք՝ իսկ մենք նրա հետ կառուցել կամ ունե՞նք այնպիսի հարաբերություններ, որոնք կնպաստեին թացը չորից զատելուն։ Երբ ամեն անգամ փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ մեր ախոյանը քնած մարդուն կացնահարողի, խաղաղ բնակչությանը մորթողի, զինվորին գլխատողի գենետիկ կոդ ունի, ինքներս մեզ հարց տվե՞լ ենք՝ միջազգային հանրությունն ինչպե՞ս է հավատալու դրան, երբ մեր ներսում կան մարդիկ, որոնք նման դրկիցի հետ խաղաղ ապրել են փայփայում։ Չե՞ն ասի՝ մեզ ինչու՞ եք վատամարդ դարձնում, եթե ինքներդ դեռ խելքի չեք եկել։ Իսկ երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից։

Այս պահերին է երևում դիվանագիտությանդ ուժը, թե նախորդ ժամանակահատվածում քանի պետության հետ ես կարողացել ճիշտ աշխատել, քանիսին ես տևական ու հետևողական աշխատանքով համոզել քո արդարացիության մեջ։

Մի դիտարկում ևս. հայերս միշտ ցավոտ ենք արձագանքում, երբ հատկապես Ռուսաստանն է Ադրբեջանն ու Հայաստանը հավասար հարթության վրա դիտարկում, բայց խաղաղ պայմաններում ցանկանում ենք «պոկվել» Ռուսաստանից ու դառնալ եվրոպացի։ Հիմա պատերազմ է, ու մենք էլ պատերազմողի հոգեբանությամբ ենք դատողություններ անում, մինչդեռ վաղուց ժամանակն է, որ սովորենք խաղաղ օրերին մտորել, ծանր ու թեթև անել, սթափ գնահատել իրողությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>