Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները․ հույն պատգամավորի հայտարարությունը
Դիտել նաև
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Այսօր Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայցրել է ՍԻՐԻԶԱ – Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգիոս Կատրուգալոսի հայտարարությունը.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և բոլոր կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար։
Երրորդ ուժերը, ինչպիսին է Թուրքիան, պարտավոր են նպաստել երկխոսությանը վերադառնալուն, և ոչ թե մեծացնեն լարվածությունը»։

