Իրանը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում
Դիտել նաև
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Իրանը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի կարող համակերպվել իր սահմանների մոտ հակամարտության շարունակմանը, հաղորդում է NEWS.am-ը հղում անելով Mehr-ին:
Նա հիշեցրել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը իրավիճակը քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:
«Մենք ասել ենք, որ որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան լավ, եւ հրադադարի ռեժիմ հաստատելը միակ որոշումն է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Իրանը կարծում է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

