Կասկածից վեր է, որ Ադրբեջանը վերածվել է Թուրքիայի շահերը սպասարկող հերթական պրոքսի-դերակատարի
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Կասկածից վեր է, որ #Ադրբեջանը վերածվել է #Թուրքիայի շահերը սպասարկող հերթական պրոքսի-դերակատարի։ #Արցախի դեմ նոր ագրեսիայի սանձազերծումը թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիր է՝ տևական ժամանակ հանգամանալից կերպով մշակված։
Նաև դրանով է պայմանավորված այն իիրողությունը, որ անցած 3 շաբաթների ընթացքում Թուրքիան թուլացրեց ակտիվությունն Արևելյան Միջերկրականում՝ առավել կենտրոնանալով Հարավային Կովկասի վրա։
Հերթական անգամ ապացուցվում է այն թեզը, որ միաժամանակ մի քանի տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում, Հարավային Կովկասում ապակայունացման մեկ ընդհանուր աղբյուր կա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ, հավակնոտ և անկանխատեսելի վարչակարգը։
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

