«Կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին». Մոլդովայի ԱԳՆ
Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին: Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Մոլդովայի ավանդական գործընկեր հանդիսացող երկու երկրների և ժողովուրդների զարգացման և բարգավաճման համար»,-ասված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Zham.am