Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայանա 8 մարզիկներով
Ապրիլի 10-15-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայանա 8 մարզիկով:
Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Թբիլիսիում ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
ՀԲՖ մամուլի ծառայություն