Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.
հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու. ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից. և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն:

2. Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես»,-նշված է որոշման տեքստում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>