Փայլանը Թուրքիային կոչ է արել դադարել լինել կրակի վրա բենզին լցնող երկիր
Դիտել նաև
Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Կարո Փայլանին
Կարո Փայլանն առաջարկել է Չավուշօղլուին ՌԴ-ից և ԱՄՆ-ից վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն հաստատելու» առաքելությունը
Կարո Փայլանն այցելել է Անկարայի հայկական գերեզմանոց, որտեղ ապօրինի շինարարություն է
ԶԼՄ-ներ. Թուրքիան Կարո Փայլանին կզրկի անձեռնմխելիությունից
Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ․ Փայլան
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիային կոչ է արել դադարել կրակի վրա բենզին լցնող երկիր լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին:
«Ղարաբաղում ընթանում են լայնամասշտաբ բախումներ հայ-ադրբեջանական զորքերի միջև: Մեր երկիրը (թղթ. Թուրքիան) պետք է դադարի կրակի վրա բենզին լցնող երկիր լինել: Այս պատերազմում չկա հաղթող: Մեզ վրա վերցնենք կրակի դադարեցման պատասխանատվությունը»,- գրել է Փալյանը:

