Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարարությունն արցախա–ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«Ըստ առկա տեղեկությունների՝ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Շփման գծի երկայնքով երկու կողմերից ինտենսիվ գնդակոծություններ են ընթանում: Տեղեկություններ են ստացվում կորուստների մասին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման նպատակով»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Zham.am

