Անկարան իր աջակցությունն է հայտնել Բաքվին Արցախի հետ կոնֆլիկտում
Անկարան իր աջակցությունն է հայտնել Բաքվի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին Արցախում:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի «հարձակումը» Ադրբեջանի վրա: Հայաստանը խախտել է հրադադարը, հարձակվելով քաղաքացիական բնակչության վրա ևս մեկ անգամ ցուցադրելով, որ հանդես է գալիս խաղաղության ու կայունության դեմ: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ դադարեցնի վտանգավոր սադրանքները», - Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
Նա նաև հայտարարել է, որ Անկարան իր աջակցությունն է հայտնում Բաքվին «այդ հարձակումների լույսի ներքո»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։
Zham.am