Ադրբեջանում անջատել են համացանցը. Լուսանկար
Նայեք.
Ադրբեջանում անջատել են համացանցը` բացի ձեր իմացած կառույցներից։
Ադրբեջանի հատուկ ծառայությունների և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն այս պահին ակտիվ մշտադիտարկում են իրականացնում մեր սոցկայքերում։ Վերլուծվում է ամեն մի հավաքված տեղեկություն` հարվածների և զինտեխնիկայի շարժերի մասին ֆոտո-տեսաանկարահանումներ, խուճապային գրառումներ և մեկնաբանություններ։
Շատ շուտով հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով մեր տիրույթում սկսելու են ապատեղեկատվություններ տարածել` զոհերի, իրենց բանակի "հաջողությունների" մասին, խուճապ հարուցող կոչեր և այլն։ WhatsApp, Viber-երի վրա "մտահոգ հայրենակիցներից" (անծանոթ համարներից) զանգեր են գալու` ոչինչ մի հայտնեք։
Բոլոր կասկածելի զանգերի և հրապարակումների մասին հայտնեք համապատասխան ծառայություններին։
Բոլոր կասկածելի զանգերի և հրապարակումների մասին հայտնեք համապատասխան ծառայություններին։
Զգոն եղեք,մի հրապարակեք մեր անվտանգությանը վնասող տեղեկություններ։

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

