Թշնամին հրետանային/մահապարտ անօդաչուներով հարվածել է Արցախում մեր որոշ օբյեկտների
Դիտել նաև
Ինչպես և սպասում էինք... Իմ տվյալներով՝ թշնամին հրետանային/մահապարտ անօդաչուներով հարվածել է Արցախում մեր որոշ օբյեկտներին, այդ թվում Ստեփանակերտի շուրջ։
Ադրբեջանական ընդդիմադիրները հայտնում են, որ ռազմաճակատում կորուստներ ունեն։ Ուշադրություն, սա պաշտոնական ինֆո չի։ Հետևեք Razm.Info-ին, հենց պաշտոնական ճշտենք, ինֆո կտանք։
***
Հայեր ջան, պետք չի հարվածների, պայթյոնների տեղերը նկարել ու գցել սոցցանցեր, ու պետք չի նաև տարածել։ Դրանով նավոդկա եք տալիս ադրբեջանցիներին, թե ոնց են խփել, ուր են խփել, կպել են, չեն կպել, և այլն։ Մի խոսքով. ՄԻ ՕԳՆԵՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ։ Հիմա դրանց հետախուզությունը սոցցանցերում է լցված։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

