Սիրիան կանհայտանա Մերձավոր Արևելքի քարտեզից, եթե չհաղթի ահաբեկիչներին. Ասադ
Դիտել նաև
Լաթաքիայում իրավիճակը մտահոգիչ է
Ինչո՞ւ է Եվրոպան «լուռ հետևում» Սիրիայում ալավիների կոտորածներին
«Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը». «ՀայաՔվե»
Ինչու՞ են վատթարանում թուրք-իրանական հարաբերությունները և կարո՞ղ է դա ազդել Հայաստանի անվտանգության վրա
Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև
Հույսը առաջիկայում Սիրիայում պատերազմի ավարտի վերաբերյալ վերջին շրջանում աճել է ի տարբերություն նախորդ տարիների: Այս մասին հայտարարեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորվաթական «Վեչերնի լիստ» թերթի տված հարցազրույցում:
«Սիրիական բանակը ճակատում մեծ հաջողությունների է հասել նրա զինվորների վճռականության ու ժողովրդի տոկունության, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և «Հեզբոլլահ» լիբանանյան կուսակցության մեծ աջակցության շնորհիվ», - ասաց նա:
Համաձայն հարցազրույցում Ասադի կողմից ներկայացված տվյալների, Սիրիայի տարածքում գտնվում է 100 հազար ահաբեկչից ոչ պակաս:
«Մենք այլ տարբերակ չունենք, բացի հաղթանակից պատերազմում: Եթե դա տեղի չունենա, Սիրիան կանհայտանա Մերձավոր Արևելքի քարտեզից», - հավելեց Ասադը: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Zham.am