Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ

Այս օրերին համաշխարհային լրատվության հիմնական թեման նոր կորոնավիրուսի երկրորդ գրոհի մասին է: Ու իրավիճակին լրիվ համահունչ հրապարակվեցին մեր երկրի սոցիալ -տնտեսական վիճակը բնութագրող այս տարվա հունվար-օգոստոսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այս պուճուր տեղեկագիրը ներառում է յոթ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ:

Նախորդ ամսվա տվյալների համեմատ դրանցից միայն մեկն է դրական միտում դրսևորել: Նույնիսկ այն ոլորտները (արդյունաբերություն և էլեկտրաէներգիայի արտադրություն), որոնք անցած ամիս նախորդ տարվա համեմատ աճ ունեին, օգոստոսին «կրճատել են» աճի տեմպը: Նշենք նաև, որ այս հաշվետվության մեջ գյուղատնտեսության մասին տվյալներ չկան: Մեր վիճակագրությունը գյուղատնտեսության ոլորտի տվյալներն ամփոփում ու ներկայացնում է եռամսյա կտրվածքով:

Հրապարակվող մակրոտնտեսական ցուցանիշներից առաջինը մեր իշխանությունների սիրելի Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Այն մի ամիս առաջ «ընդամենը» 5.7 տոկոսանոց անկումը էր գրանցել: Հունվար-օգոստոսին անկումը ավելի մեծ է՝ 6.4 տոկոս:

Նախորդ՝ հունվար-հուլիսի համեմատ, որ արդյունաբերության 1.3 տոկոսանոց աճ էր արձանագրելը, հիմա աճի տեմպը նվազել է՝ կազմելով 0.9 տոկոս:

Համավարակի օրերին ամենաշատ պատուհասված ոլորտը՝ շինարարությունը, օգոստոս ամսին մի փոքր աշխուժացել է: Մի ամիս առաջ նախորդ տարվա համեմատ կրճատումների ծավալը ռեկորդային էր՝ 22.6 տոկոս: Հիմա էլ շինարարությունը շարունակում է մնալ համավարակային 2020-ի ամենաշատ կրճատված ոլորտը, որովհետև հունվար-օգոստոսի տվյալներով 19.1 տոկոսով զիջում է 2019-ի համապատասխան ժամանակաշրջանի տվյալին:

Անցած ամսվա համեմատ 0.5 տոկոսով «դիրքերը զիջել է» առևտուրը: Անցած տարվա համեմատ հիմա առևտրի շրջանառությունը 11.5 տոկոսով է պակաս:

Նույնիսկ ծառայությունների ոլորտի թվերն են անցած ամսվա համեմատ նահանջել (10.8 տոկոս պակաս անցած տարվա համեմատ):

Հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա համեմատ 3.4 տոկոս աճ ուներ: Այս ոլորտում էլ աճի տեմպը դանդաղել է, հիմա 1.9 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը:

Օգոստոսին դանդաղել է նաև միջին աշխատավարձի աճը: Դանդաղել է նույնիսկ պետական հատվածում: Բայց հուզվել պետք չէ՝ դանդաղել է ընդամենը 0.7 տոկոսի չափով: Անգամ այս պարագային պետական ոլորտում աշխատավարձի աճի ցուցանիշը երկու անգամից ավելի առաջանցիկ է ոչ պետական հատվածի աշխատավարձերի աճից:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ պակաս են 10.2 տոկոսով (հունվար-հուլիսին համեմատական ցուցանիշը 11.3 տոկոս էր): Մեր արտահանումների ծավալը նախորդ տարվա համեմատ պակասել է 16 տոկոսով:

Արդյունաբերության աճի ու արտահանումների ծավալի 16 տոկոսանոց անկումը բացատրվում է հանքահումքային արդյունաբերության աճով ու արտադրանք-մետաղական խտանյութերի արտահանումով: Բայց դրանց ստույգ ծավալները կհրապարակվեն նախնական հաշվետվությունից մոտ 10 օր հետո (այդպիսին է մեր վիճակագրության աշխատանքային գրաֆիկը): Իսկ ներմուծումների ծավալն անցած ամսվա 13.7 տոկոսանոց կրճատման ֆոնին հունվար-օգոստոսին 12.4 տոկոս է դարձել:

Փաստորեն, մակրոտնտեսական ցուցանիշներից միայն շինարարության ու արտաքին ապրանքաշրջանառության թվերն են, որ անցած ամսվա համեմատ դրական միտում ունեն (միաժամանակ զիջելով 2019-ի ցուցանիշներին): Նույնիսկ մակրոտնտեսական վերջին՝ դրամի փոխարժեքն է մի փոքր «նահանջել», բայց այնքան փոքր ծավալով, որ ուշադրության արժանի չէ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>