«Շիրակը» տուգանվել է «Փյունիկի» հետ խաղում չաշխատող լուսատախտակի համար
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում որոշում է կայացվել «Շիրակ»-«Փյունիկ» խաղին լուսատախտակը չաշխատելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամով: