Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

Անկախ նրանից` Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն, թե ոչ, հանրահավաք անելու ենք. Արսեն Բաբայան. Տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի գործը կապում ենք ընդդիմության գործունեությունը խոչընդոտելու փորձի հետ, խոսքը ամսի 8-ի հանրահավաքի և մնացած բոլոր գործողությունների մասին է. դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն իր բոլոր հնարավոր միջոցներով ամեն ինչ անում է, որ ընդդիմությունը չիրականացնի իր պլանները, բայց, այնուամենայնիվ, ընդդիմությունն իրականացնելու է իր բոլոր պլանները և հասնելու է  հաջողության: Նա հավելեց, որ անկախ այն հանգամանքից՝ Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, թե ոչ, իրենք հանրահավաք անցկացնելու են, և հանրահավաքը լինելու է մարդաշատ ու շատ բան ասող:

Հարցին՝ իշխանափոխության ի՞նչ օրակարգ ունեն, ճանապարհային քարտեզ կա, նա պատասխանեց. «Հանրահավաքի ժամանակ կտեղեկանք մնացած գործողությունների կամ գործողությունների մի շարքի մասին: Այդ բոլոր գործողությունները բերելու են վերջնական արդյունքի, իսկ արդյունքն այն է լինելու, որ կառավարությունը հրաժարական է տալու, նոր կառավարություն է ձևավորվելու, և այդ նոր կառավարությունը անցկացնելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Ըստ Բաբայանի՝ դա ավելի քան իրատեսական է և լինելու: Սակայն Բաբայանը խուսափեց ժամկետներ կանխատեսելուց: «Ժամանակը ցույց կտա, ամեն օր փոխվում են իրադարձություններ, իշխանությունը գնում է իրեն ավելի քանդելու ճանապարհով և ըստ այդ տրամաբանության՝ շատ շուտով, բայց երբ ասում եմ՝ շատ շուտով, 15 րոպեն նկատի չունեմ»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է մինչև հանրահավաքը Արթուր Վանեցյանի նկատմամբ հետապնդում սկսվի, Բաբայանն ասաց, որ այս իշխանություններից ամեն աննորմալ, անտրամաբանական գործողություն համարում է հնարավոր:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների բերած այն թեզերին, թե կորոնավիրուսով պայմանավորված թվերն ավելանում են, և այս պայմաններում հանրահավաք իրականացնելը առողջապահական տեսանկյունից վտանգավոր է, Բաբայանն արձագանքեց. «իշխանությունը փորձում է ամեն տեսակ հնարավոր բան հիմա մտածել, մենք չպետք է մոռանանք, որ այս նույն իշխանությունը, երբ մենք էինք ասում, որ չի կարելի իրականացնել հանրահավաքներ, սահմանադրական փոփոխությունների հետ կապված անում էր շատ պարբերական հանրահավաքներ: Ինչ վերբերում է մեր հանրահավաքին, պահպանվելու են բոլոր կանոնները, և մի քիչ էլ առաջ անցնելով ասեմ, որ այս իշխանությունը ՀՀ-ի համար շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը»:

Նա չբացառեց, որ այլ ուժեր ևս կմիանան եռյակին և նշեց, որ Հանրապետականի և ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպում, քննարկում չեն ունեցել:

 

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>