Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

«Ազատություն» ռադիոկայանը ընտրողաբար է ներկայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ մեզնից վերցրած մեկնաբանությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որով անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության՝ «Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում». բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց» հրապարակմանը։ Ըստ հայտարարության՝ հրապարակման մեջ հնչում է այն միտքը, որ Ռուսաստանը հատուկ չի բացում սահմանները Հայաստանի հետ`ելնելով իր «կայսերական ու ճնշող քաղաքականությունից»։ Դեսպանատան հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Չէինք կարող ուշադրություն չդարձնել սեպտեմբերի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից հրապարակված «Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում». բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց» վերնագրով նյութին։ Դրանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ժամանակավորապես գտնվող Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների խնդիրն անբարեխիղճ կերպով օգտագործվում է մեր երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման թեմային փաստերի բացահայտ վերադասավորման միջոցով տենդենցիոզ քաղաքական «հնչեղություն» հաղորդելու համար։

Թռիչքների վերսկսման հարցի լուծումը մատուցվում է բացառապես քաղաքական հարթության մեջ և, իբրև թե կախված է ռուսական կողմի որոշակի «քաղաքական պահանջներից»։ Աբսուրդային է թվում նաև այն թեզը, թե Ռուսաստանն այս իրավիճակն օգտագործում է ներքին լարվածությունը սրելու համար՝ հետագայում «օգուտ կորզելու» նպատակով, ինչը, իբր, «կայսերական քաղաքականության» դրսևորում է։ Հաշվի առնելով նման մեկնաբանությունը՝ զարմանալի չէ, որ «Ազատություն» ռադիոկայանի հարցումով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության օպերատիվ կերպով տրամադրված մեկնաբանությունից վերցվել էր միայն մի փոքր հատված, որը բոլորովին չէր տալիս հստակ պատկերացում ստեղծված իրավիճակի մասին։

Նրանց համար, ովքեր իսկապես հետաքրքրված են օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հարցում, ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության պատասխանի ամբողջական տեքստը հիշյալ լրատվամիջոցներից ստացված հարցմանը․

«Ձեր հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսային վարակի ներմուծման և տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել 2020 թվականի սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (ք․ Նուր-Սուլթան), Ղրղզստանի (ք․ Բիշքեկ) և Բելառուսի (ք․ Մինսկ), իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ Հարավային Կորեայի (ք․ Սեուլ) հետ փոխադարձ հիմունքներով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Նշված երկրներ չվերթերը կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։

Բացի այդ, Օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 21-ից «հատուկ» չվերթների ծրագրի դադարեցման մասին՝ պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության աստիճանական վերականգնման և Ռուսաստանի քաղաքացիների համար կանոնավոր ավիաչվերթներով հայրենիք վերադառնալու հնարավորության կապակցությամբ:

Որքան մեզ հայտնի է, օդային հաղորդակցության վերականգնման մասին որոշումներն ընդունվում են երկկողմ բանակցությունների արդյունքում և պարտադիր հաշվի առնելով կոնկրետ օտարերկրյա պետություններում «Ռոսպոտրեբնադզորի» մշակած սանիտարահամաճարակային իրադրության գնահատման օբյեկտիվ չափանիշները, ինչպիսիք են 100 հազար բնակչին ընկնող վարակակիրների թիվը 14 օրում, նույն ժամանակահատվածում նոր դեպքերի աճի ցուցանիշը, հիվանդության տարածման գործակիցը 7 օրում, ինչպես նաև պարտադիր կերպով հաշվի է առնվում արված թեստերի ընդհանուր քանակը։

Ավելի ճշգրիտ տեղեկատվություն հավանաբար ավելի լավ է ստանալ Հայաստանի իրավասու գերատեսչություններում, որոնք ամբողջ ծավալով ստանում են այդ տեղեկությունը իրենց ռուս գործընկերներից»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>