Լեոնարդո Դի Կապրիոն՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նկարահանված «Խոստում» ֆիլմի մասին
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր հիացմունքն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին նկարահանված «Խոստումը» ֆիլմի դերասանական կազմին և պրոդյուսերին: Դերասանն ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է .
«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, էքստրաօրդինար խաղ են ցուցադրել թողարկվելիք՝ «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարեւոր նախագիծը»: