Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց. ԱԱԾ-ի դիմաց ԲՀԿ անդամներն ու նրա աջակիցներն են. Տեսանյութ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշում կայացրեց կալանավորել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Այս մասին հայտնեցին Ծառուկյանի պաշտպանները:

Նրանց խոսքով՝ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: ԲՀԿ ղեկավարը, սակայն, չի ընդունում մեղադրանքները:

 

 

**"

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ անց կհրապարակի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։



****

Այսքան ծավալուն քննարկումներից հետո խիստ դժվար է կարճ ժամկետում որոշում կայացնելը, չգիտես՝ ինչու դատարանը որոշեց, որ այսօր՝ 23։00-ին որոշումը հրապարակի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Պաշտպան Սարգսյանն անդրադարձավ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը եւ գնահատեց անօրինական որոշում. «Առաջին ատյանի դատարանն պատգամավորների կողմից արված հայտարարությունները քննիչը չի ներկայացրել, չկա դա միջնորդության մեջ, մեղադրող կողմն այս հայտարարությունը չի դրել որպես խոչընդոտման հիմք հաստատող փաստական տվյալ։ Դրան անդրադարձել է պաշտպանության կողմը, ասել ենք՝ տեսեք, ԱԱԾ-ն նախաքննական նյութը բաց նկարով ցույց է տալիս, որպեսզի հրապարակվի։ Եվ սրա հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշել է. դատարանը թույլ է տվել, որպեսզի կողմերն ինչ-որ փաստարկի վրա հղում կատարեն, սակայն չի պահանջել այս փաստաթղթերը եւ չի գնահատել սա խոչընդոտման տեսանկյունից կարեւո՞ր է, թե՞ ոչ։ Այսինքն՝ ոչ ոք բովանդակության մասին դատարանում չգիտեր, ոչ ոք կարեւոր չէր էլ համարում  խոչընդոտման ռիսկ։

Վերաքննիչ դատարանը հանկարծ որոշեց, որ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր պահանջել ու գնահատել։ Այսինքն՝ այստեղ իրավական առումով լուրջ խնդիր կա. դատարանը նման իրավունք չունի։ Եթե կողմը դիրքորոշում չի արտահայտում, դատարանը չի կարող ասել՝ մի հատ գնացեք, սենց նյութ կա բերեք, դիտարկեք  խոչընդոտման ռիսկ հիմնավորող»։

Սարգսյանն ասաց, որ այսօրվա դատական նիստին իրենք դատարանին հորդորել են՝ չշարունակել Վերաքննիչ քրեական դատարանի անօրինական որոշումը. «Մենք այսօր առաջին ատյանի դատարանին ասում էին՝ չնայած դատարանն այն ժամանակ անօրինական որոշում է կայացրել, դա չի նշանակում, որ դու կարող ես շարունակել։ Այսքանից հետո ասացինք՝ եկեք համարենք, որ այդ հայտարարությունները պատգամավորներն են գրել։ Սա արդյոք հիմնավորում է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, անօրինական ազդեցություն գործադրի։

Հայտարարագրում գրված է, որ անձինք ռեյտինգային կարգով ցանկանում են առաջադրվել, հայտնվել այդ ցուցակի առաջատար դիրքերում եւ դրա համար համոզմունք ունեին, որ կարող են որոշակի քանակի ձայն ապահովել եւ նշում էին՝ եթե չապահովեմ, պարտավորվում եմ հավակնություններ չունենալ»։

Հարցին՝ ըստ իրենց՝ ինչո՞վ է այդ հրատապությունը պայմանավորված, պաշտպանն ասաց. «Այստեղ ոչ թե մի դատավոր կամ մի պաշտոնատար անձ է, այլ մի ամբողջ դատական համակարգ, Վճռաբեկ դատարանով հանդերձ քուն ու դադար թողել էին եւ մտածում էին, թե երբ է այս գործը պաշտպանը ստանալու, որ թուղթը վերցնեն 3 օրվա մեջ էլ որոշում կայացնեն եւ ամսի 17-ն էլ մուտքագրում են»։

Պաշտպանը նշեց, որ միջնորդությունից անցել է 3,5 ամիս, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյոք մեղադրող կողմն ունի՞ մեկ տվյալ, որ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն էլ ասել է, որ չունեն այդպիսի տվյալ. «Ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ սրանից հետո չխոչընդոտի։ Մենք դատարանում հիմնավորեցինք սրա քաղաքական բնույթը։ Երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտարարություններ է անում, նրան հետեւում են քրեական գործով կոնկրետ արձագանք»։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

 ***

Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
 
Նշենք, որ այս պահին քննությունն ընդմիջվել է իսկ Ծառուկյանը դուրս է եկել դատարանից: Նա հայտարարեց, որ հիմա էլ պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը

 

«Որոշում դեռևս չի կայացվել»,- ասաց պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ինքնաբացարկ են հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

«Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ այդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 13:30-ին»:

Մանրամասները՝ Tert-am-ի տեսանյութում:

*** 
 



 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>