Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր

Հայ-ռուսական կրակային զորավարժություններ․ «Կովկաս 2020»-նն անցկացվում է նաև Հայաստանում. Տեսանյութ

Պայմանական հակառակորդը խախտել է սահմանը, ներքաշվել մեր տարածք, մենք նրան հետ ենք շպրտել ու վերականգնել պետական սահմանը․ ըստ Yerkir.am-ի, այսպիսի սցենարով Արագածի փեշին՝ «Ալագյազ» զորավարժարանում, ավելի քան 1 500 զինծառայող ու մոտ 300 միավոր զրահատեխնիկա մասնակցեցին «Կովկաս 2020» զորավարժության հայաստանյան փուլին։

«Տպավորությունը շատ բարձր է, որ ՀՀ զորքերը ՌԴ զորքերի հետ համատեղ մասնակցեց, ունեցանք արդյունքներ։ Աշխատել, պատրաստվել էինք։ Դրական կողմերով աչքի ընկանք, ոնց հասկացանք»,-ասաց տանկիստ, կապիտան Սամվել Անդրեասովը։

Սա Սամվել Անդրեասովի արդեն 5-րդ զորավարժությունն է։ Ընդհանուր առմամբ, վարժանքին մասնակցեցին հայկական բանակային տարբեր կորպուսների ստորաբաժանումներ, ռուսական 102-րդ բազայի զորախմբերը և սահմանապահ զորքերը։ Հայ-ռուսական միացյալ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն ասաց՝ վարժանքի կիրառական նշանակությունն այն է, որ բոլոր այս ստորաբաժանումները կարողանան գործել մեկ հրամանատարության ներքո, որպեսզի ընդհանուր հակառակորդի հանդեպ խնդիրը կարողանան լուծել։

«Այդ ներդաշնակությունն իհարկե, ես տեսնում եմ, հայկական և ռուսական կողմերը շատ ներդաշնակ գործողություններ են կատարում, որից ես գոհ եմ»,-ասաց նա։

Թերություններ էլ, իհարկե, նկատել է գեներալ-մայորը, բայց ասաց՝ դրանք այնքան չնչին են, որ համարում է՝ մարտական խնդիրն այսօր կատարել են։ Երկու երկրների հրետանային ստորաբաժանումները կրակեցին «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներից և «Սանի» հրվող մինոմյոտներից՝ կիրառելով ռադիոլոկացիոն և հետախուզական միջոցներ։ Խոցեցին պայմանական հակառակորդի՝ մինչև 5 կմ հեռավորության թիրախները փակ կրակային դիրքերից։

Տանկերը կիրառեցին ժամանակակից ռազմական հակամարտությունների փորձը՝ պայմանական հակառակորդի բրոնիտեխնիկան և կարևոր օբյեկտները խոցելով «տանկային կարուսել», «տանկ հետախույզ» և նմանատիպ այլ հնարքներով։ Կիրառվեցին նաև անօդաչու թռչող սարքեր։

«Ամեն ինչից տպավորված եմ, կոնկրետ բան չկա։ Առաջին անգամ անում էի կրակոցը․ մասնակցություններ շատ են եղել, բայց այսպիսի մեծածավալ զորավարժություն առաջին անգամն էր։ Անբացատրելի է, ինչ զգացում ունեցա, ոնց կարելի է բացատրել։ Ամենակարևորն այն է, որ մեր հրամանատարները մեզնից շատ հոգ էին ու մեր առջև դրված խնդիրը կատարել ենք գերազանց»,-ասաց զինծառայողներից մեկը։

Զորավարժության ավարտին զինծառայողները պարտադիր դրեցին դիմակները․ համավարակը մոռացված չէ։

Հայ-ռուսական համատեղ զորավարժությունը ուղերձ չէ ոչ մեկին, դա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը մշակել ենք տարեսկզբին՝ ասաց Տիգրան Փարվանյանը։ Մշակել են համատեղ՝ Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի հրամանատարությունն ու Հայաստանի ԶՈՒ շտաբը։

«Համաձայն մեր ծրագրի շարժվում ենք առաջ։ Մենք պետք է այսպիսի միջոցառում անեինք ապրիլ ամսին, բայց պանդեմիայի պատճառով չարեցինք։ Այսպիսի միջոցառումներ լինում են տարին 2-3 անգամ․ սա առաջին անգամը չէ ու ոչ մեկին ուղերձ չէ, մենք մեր գործն ենք անում»,-ասաց Տիգրան Փարվանյանը։

Ռազմավարական հրամանատարաշտաբային «Կովկաս 2020» լայնածավալ զորավարժությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ը ՌԴ հարավային ռազմական օկրուգում, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում։ Այս պահին Ռուսաստանում են նաև հայկական ստորաբաժանումները՝ այնտեղի զորավարժարաններում վարժանքին մասնակցելու համար։ Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է 80 հազար մարդ, մինչև 250 տանկ, 450 ԲՄՊ, 200 հրետանային համակարգեր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>