Ղազախստանը վերացրեց մահապատիժը
ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Քայրատ Ումարովը ստորագրել է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային նորմերի երկրորդ արձանագրությունը, որը վերաբերում է մահապատժի վերացմանը, հաղորդում է Sputnik Казахстан-ը:.
Մահապատժի վերացման միջազգային արձանագրությանը միանալու մասին նույն օրը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ հոբելյանական նստաշրջանում ելույթ ունենալիս: Նախագահը նշել է, որ Ղազախստանում կյանքի իրավունքն ու մարդկային արժանապատվությունը հիմնարար իրավունքներ են: