Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո»
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը»

Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն

Խոդորկովսկու հրապարակած այդ ամբողջ «դոսյեն» քննարկելու նպատակ ես չունեմ: Խոդորկովսկին հայտնի պատճառներով պայքարում է Պուտինի և Կրեմլի դեմ, և բնական է, որ օգտագործում է ցանկացած միջոց: Դա իր գործն է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նապկին նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այդուհանդերձ, շարունակել է նա, այդ նյութի մեջ խոսք է գնում նաև «Լազարյան ակումբի» մասին, որտեղ նշվում է, թե ակումբը սերտորեն համագործացում է Կրեմլի հետ:  

«Նախ ասեմ, որ ակումբում ընդգրկված են վաստակ ունեցող, անվանի տասնյակ մարդիկ, բայց տվյալ նյութում, որպես օրինակ, միայն մի քանի անուն է նշված, այդ թվում և իմ անունը (հասկանալի է, որպես հանրությանը հայտնի անուն է նշվել): Ակումբում ընդգրկված են հայ և ռուս մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, գործարարներ, և ակումբի նպատակը ոչ ֆորմալ կապերի հաստատումն է երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև՝ գիտնականներ, մշակույթի գործիչներ, պետական, քաղաքական-հասարակական գործիչներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլն: Առհասարակ, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում կարևոր են ոչ միայն պետական-դիվանագիտական, խորհրդարանական կապերը, այլև հանրային տարբեր մակարդակներում գոյություն ունեցող շփումները: Օրինակ, ՀՀ Հանրային խորհուրդը, լինելով հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի անդամ, առանձին նաև երկկողմ համագործակցության հուշագրեր էր ստորագրել Չինաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Բրազիլիայի և այլ երկրների հետ ու ակտիվորեն աշխատում էր այդ երկրների հանրային խորհուրդների հետ»,- նշեց նա:

Մանուկյանը նշել է, որ որպես ՀԽ նախագահ՝ ժամանակին խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Հայաստանն ակտիվացնի համագործակցությունը «Լազարյան ակումբի» հետ և օգտվի այն հնարավորություններից, որ ընձեռում է ակումբը՝ քաղաքական, տնտեսական և Ռուսաստանի հասարակության վերնախավի հետ սերտ կապեր հաստատելու առումով:

«Ընդ որում, աշխարհաքաղաքական հարցերում «Լազարյան ակումբի» դիրքորոշումն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի ու Արցախի շահերին: Ավելին, ակումբի նախագահ Կոնստանտին Զատուլինն իր այդ գործունեության պատճառով անցանկալի անձ է Ադրբեջանում: Այնպես որ այդ ակումբը կարևոր դեր ունի և կարող է շատ ավելի մեծ դերակատարում ունենալ մեր երկրի շահերն առաջ տանելու տեսանկյունից: Այսինքն, պետական շփումներից դուրս, երկու երկրների հասարակությունների միջև որքան որ ազատ և ոչ ֆորմալ կապերն ամրապնդվեն ու զարգանան, այնքան դա իր դրական ազդեցությունը կթողնի այդ երկրների հարաբերությունների վրա թե՛ հասարակական, թե՛ պետական մակարդակով: Դա նաև կօգնի իշխանություններին որոշումներ կայացնելիս: Հետևաբար, նման ակումբների գոյությունը պետք է միայն ողջունել՝ ընդլայնելով աշխարհագրությունը և ստեղծելով նման կապեր նաև այլ երկրների հետ, որոնց հետ մենք ունենք պատմական, ընդհանուր շահեր և հարաբերություններ»,- շեշտել է Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ դա շատ տարածված պրակտիկա է աշխարհում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>