Ոստիկանության համազգեստ կրող անձն սպառնում է մեր երթի մասնակիցներին. Վահան Բաբայան. Լուսանկար
Դիտել նաև
Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան
«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան
«Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան
Հայկ Բաբայանը նշանակվեց Ոստիկանության գվարդիայի հրամանատար
Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական. Աբրահամյան
Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ՀՀ ոստիկանություն, հրավիրում եմ ձեր ուշադրությունն այս գրառման վրա, որտեղ ՀՀ ոստիկանության համազգեստ կրող, հավանաբար նաև համակարգում աշխատող անձը (Սեյրան Հունանյան) ակնհայտ սպառնում է հոկտեմբերի 1-ին կազմակերպվող մեր երթի մասնակիցներին:
Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է հավաքների և երթերի մեր սահմանադրական իրավունքին սպառնացող անձի բացահայտում և եթե նա իրոք ՀՀ իրավապահ համակարգի աշխատող է, օրենքի ուժով պատասխանատվության հրատապ ենթարկում»:



