Տարբեր երկրների ղեկավարներ կատակում են, որ իրենց ընտանեկան միջոցառումներին Փաշինյանին հրավիրեն՝ որպես թամադա
Դիտել նաև
Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան
Լիդիա Մանթաշյանը ազատ կարձակվի
Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց
Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Նարեկ Մանթաշյան
Փաշինյանը բոլոր խնդիրների լուծումը տեսնում է կենացների մակարդակով։
Նա իր աշխատանքային պարտականությունները 30 տարվա կտրվածքով է ներկայացնում և խոսում միայն ցանկությունների մակարդակով, սակայն սա միայն ներքին լսարանի համար էր և միգուցե մի քանի կույր հավատացողների մոտ հավատ ներշնչեր:
Բայց երբ նույն Փաշինյանը ՄԱԿ-ի 75-րդ տարդարձին, փոխանակ պատասխանի մեր հարևանների հոխորտանքներին, խոսի դետալային մեր խնդիրներից, խոսի թշնամու ագրեսիայից, նա խոսում է միայն կենացի մակարդակով, զուտ ցանկություններ և անորոշ հասցեատերերի ուղղված անորոշ մտքեր, վերացական գաղափարներ և այլն...
Իսկ դուք սպասում եք, որ գտնվի մեկը, ով լո՞ւրջ կընդունի այս խեղկատակին։
Տարբեր երկրների ղեկավարներ կատակում են, որ իրենց ընտանեկան միջոցառումներին Փաշինյանին հրավիրեն՝ որպես թամադա, քանի որ նա միայն կենաց ասել գիտի, այն էլ անհասցե...
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

