Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Պատերազմ Արցախում
Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը

29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահեղ քայլի է դիմել՝ ոտքերը մեխել է հատակին

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Տիգրան Բադալյանը, ով արդեն 29 օր հացադուլ է իրականացնում, այսօր ծայրահեղ քայլի է դիմել`նա մեխել է ոտքերը խցի հատակին. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Կարլեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող Տիգրան Բադալյանը ինքնավնասում էր կատարել`կարել էր բերանը և կտրել դաստակի երակները:

Փաստաբանի փոխանցմամբ` Տիգրան Բադալյանի քրեական գործի շրջանակներում բազմաթիվ անհասկանալի գործողություններ են ընթանում, պետք է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեր, սակայն Քննչական մարմինները որոշել են գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկել դատարան: Նրա պնդմամբ` նմանատիպ արարքներ կատարած անձիք, որոնց մեղքը ապացուցված է, գտնվում են ազատության մեջ, իսկ Տիգրան Բադալյանի նկատմամբ խափանման միջոցը մինչ օրս չի փոխվել։

«Սկզբնական շրջանում նրա նկատմամբ գրավ էր կիրառվել և որևէ խախտում տեղի չունենալով Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ պաշտպանյալս պետք է կալանավորվի: Պաշտպանյալս իր գործին հանրային ուշադրությունը ուղղելու համար նմանատիպ քայլի է դիմել և հացադուլ և ջրադուլ հայտարարել` նկատի ունենալով դատարանի տրամադրվածությունը սույն գործի նկատմամբ: Պատրաստվում եմ մինչև Եվրոպական դատարան բողոքարկել, եթե Հայաստանի ներպետական արդյունքը մեզ գոհացուցիչ չլինի»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ին պաշտպանական ճառը կիրականացվի, որից հետո դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

«Գրեթե բոլոր դատական նիստերին նույն հիմքով ներկայացվել է, որ պաշտպանյալս գտնվի ազատության մեջ`խափանման միջոցը փոխվի և շարունակվի դատաքննությունը, սակայն բոլոր միջնորդությունները անհիմն լինելու պատճառաբանությամբ մի տողով գրել և մերժել են: Այս քայլը ոչ թե դատարանի վրա ճնշում է այլ, այն, որ, եթե գործերը քաղաքական բնույթի չեն՝ անուշադրության են մատնված և հասարակ քաղաքացուն շահերը դժվար են պաշտպանվում:

Պաշտպանյալս պատաստ է մահանալ, բայց իր արդարարությունը ապացուցի, սակայն բոլորս հասկանում ենք, եթե մի բան տեղի ունենա նրա հետ և հետագայում ատյանները արդարացնեն նրան, դա ոչինչ է»,- նշեց Կարլեն Ավագյանը:

Անդրադառնալով գործի հանգամանքներին փաստաբանը նշեց, որ Տիգրան Բադալյանը իրենց գյուղում հայտնաբերել է մետաղյա թիթեղներ և հանձնել է նույն գյուղում գտնվող մետաղի ընդունման կետ, իր կարծիքով, անտրամաբանական է, եթե գողություն արած լիներ, մետաղյա թիթեղները նույն գյուղում չէր հանձնի.

«Տուժողները կանչել են նրան իրենց տուն, երբ դեռ քրեական գործ չկար, և հայց չէր ներկայացվել և Տիգրանը Բադալյանը հայտնել է, որ ինքը գտել է այդ թիթեղները և այդ ժամանակ տուժող կողմը որոշել է, դիմել Ոստիկանություն, որպեսզի ոստիկանությունը պարզի այդ հանգամանքը: Ոստիկանությունն էլ, հաշվի առնելով որ թիթեղները նրա մոտ է, հիմք է ընդունել, որ ինքը չի գտել և գողացել է»:

Կարլեն Ավագյանը նշում է, որ քրեական դատավարության օրեսգիրքը պաշտպանում է հասարակությանը հանրային վտանգավոր արարքներից և հասարակությանը պաշտպանում պետական ապարատի ոտնձգություններից, սակայն նախաքննությունը իր խնդիրը չի իրականացրել, և ինքն է ոտնձգություն իրականացրել հասարակ քաղաքացու նկատմամբ. «Աբսուրդային է նման քրեկան գործը մեղարական եզրակացությամբ, ապացույցների նման բազայով ուղարկել դատարան: Ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ իրականացվում է մեկը մյուսի շահերի սպասարկում, դատախազություն, Քննչական մարմիններ, դատական մարմիններ»:

Հիշեցնենք, որ Տիգրան Բադալյանը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով 1.1 կետով, գողություն՝ բնակարանի ապօրինի մոտք գործելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>