Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան

Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն

Օր օրի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը դարձել է իր շրջապատի պատանդը։ Երբեմն տպավորություն է, որ նա ընդհանրապես դադարել է ինքնուրույն մտածել, ինքնուրույն հասկանալ իրականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնել։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի կոլեկտիվի հետ կատարված պատմությունը մարդկային բանականության տեսակետից դժվար է հասկանալ։

Անկախության օվա առթիվ պարգևատրվել են բոլորը, բացի «Նորքի» անձնակազմից։ Երեկվանից շոկի մեջ է թե´ բժշկական հանրությունը, թե´ լայն հասարակությունը։ Միակ բացատրությունը, որը հնչում է, հետևյալն է. նախարար Ա. Թորոսյանը անձնական խնդիրներ ունի համավարակի ամենալարված փուլում Նորքի տնօրեն՝ Մհեր Դավիդյանցի հետ։

Լավ, Ա. Թորոսյանի խեղճությունը հասկացանք, բա վարչապետ Փաշինյանը ո՞վ է. կա՞ մի հարց, որտեղ նա կարողանում է ինքնուրույն հասկանալ վիճակը և կայացնել որոշումներ։ Թե՞ նա դարձել է մերձավորների մանիպուլյացիաների գերին։ Աղմուկն այնքան մեծ է, և վիճակը՝ այնքան անհեթեթ, որ նա ստիպված է լինելու թե´ բացատրություններ տալ, թե´ կոնկրետ հետևություններ անել։

Գրեթե նույն պատմությունն էր Արյունաբանական կենտրոնի տնօրենի հարցում։ Մինչև բուժանձնակազմը չգնաց աննախադեպ քայլի, չսպառնաց զանգվածային աշխտանքից ազատվելու հեռանկարով, վարչապետը չհամարձակվեց նախարար Արսեն Թորոսյանի դեմ գնալ։

Մեկ այլ նմանատիպ տգեղ պատմություն է կրթության ոլորտում, մասնավորապես՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ կապված։ Ինչ է թե՝ Արայիկ Հարությունյանը ունի անձնական դիրքորոշում՝ Աշոտ Բլեյանի հետ կապված, վարչապետ Փաշինյանը չի համարձակվում կայացնել օրինական և միակ տրամաբանական որոշումը։ Կա անգամ պաշտոնական գրագրություն՝ վարչապետ Փաշինյանը տալիս է հանձնարարական ԿԳՄՍ նախարարին՝ 5 օրյա ժամկետում այս ճանապարհով լուծել հարցը, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը փաստացի «պատռում է» այդ հանձնարարականը՝ ասելով, որ նպատակահարմար չի գտնում անել դա։ Այսքանից հետո ավելորդ է մանրամասների մեջ մտնել, բայց նման դեպքերում Փաշինյանն արժեզրկվում է ոչ միայն որպես վարչապետ, ինչը վտանգավոր է երկրի համար, այլև՝ որպես մարդ, ինչը ողբերգություն է իր համար։ Իր դեմ թշնամացնել հսկայական կոլեկտիվների և մարդկանց, որ իր կողքին են եղել կյանքի ամենաժվար պահերին. իսկապես քչերը կարող են նման բան անել։ Հետաքրքիր է, որ Նորքի հիվանդանոցի դեմ այդ հրապարակային «տոնական» դեմարշից հետո երեկ արդեն ֆեյսբուքյան բաց հարթակներում շատերը սկսեցին բարձրաձայն մտորել. փաստորեն Արյունաբանականի կոլեկտիվը միանգամից ճիշտ մարտավարություն էր ընտրել՝ դիմելով հրապարակային կտրուկ քայլերի, քանի որ փափուկ խոսքը և զուսպ մոտեցումը այս կառավարությունը պարզապես արհամարհում է։ Արդյո՞ք պետք է այսուհետ բոլոր կոլեկտիվները գնան ծայրահեղ քայլերի ճանապարհով, որպեսզի իրենց արդարացի, օրինական պահանջները լուծում ստանան։

Խնդիրն ավելի լայն է. իսկ արդյո՞ք մյուս ոլորտներում նույնպես նույն վիճակը չէ։ Եթե այս՝ բացառապես անձնական մոտիվացիայի վրա հիմնված գործունեությունը հատուկ է միայն այս կոնկրետ նախարարություններին, ապա սա արդեն նմանվում է ոչ թե իշխանության, այլ՝ կառավարության ներսում գործող մի փոքր խունտայի։ Իսկ գուցե մյուս նախարարություններում նույնպես այդ վիճակն է, ու ներսում՝ հանրության աչքից հեռու, նորից ամեն ինչ անձնական մոտիվներով է որոշվում ու կառավարվում՝ ի վնաս երկրի և լայն հանրային շահի։ Այս զարգացմանը պետք է շատ ուշադիր լինի նաև իշխող խմբակցությունը։

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>