Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը
Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Անկախության պալատում ընթանում է նրա երդմնակալության արարողությունը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Երդմնակալության արարողությանը հրավիրված է մի քանի հարյուր մարդ: Նրանց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ եւ Հանրապետության խորհրդի անդամներ, պետական մարմինների եւ կազմակերպությունների, տեղական գործադիր եւ վարչական մարմինների ղեկավարներ, հանրապետական լրատվամիջոցներ, գիտնականներ, մշակույթի եւ սպորտի գործիչներ:
Բելառուսի Հանրապետության Սահմանադրության համաձայն` նախագահը ստանձնում է իր պարտականությունները երդմնակալության արարողությունից հոտ:
Իր աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա` Ալյաքսանդր Լուկաշենկան երդում տվեց բելառուսների առջեւ: Այնուհետեւ նա ստորագրեց երդմնակալության ակտը, ինչից հետո Բելառուսի ընտրությունների եւ հանրապետական հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան Ալեքսանդր Լուկաշենկոյին հանձնեց Բելառուսի Հանրապետության նախագահի վկայական:
Աղբյուր՝ NEWS.am