Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել
ՌԴ Տվերի մարզում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է անվնաս դուրս նետվել ինքնաթիռից, նրանք տեղափոխվել են օդանավակայանի բազա:
Վթարված ինքնաթիռը ծրագրային ուսումնական թռիչք էր իրականացնում:
Zham.am

