Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Երևանի չարդարացված սպասողական պահվածքը խրախուսում է Էրդողանին` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա ձեռք բերել այնպիսի ազդեցություն, որը նախընթաց 30 տարում չի հաջողվել Թուրքիային․ «Վերնատուն»

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի հերթական քննարկումը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի հարակից տարածաշրջաններում, հատկապես ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական խնդիրներում Թուրքիայի կտրուկ ակտիվացող ագրեսիվ քաղաքականությանն ու գործողություններին: Այս մասին հայտարարություն է տարածել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։

«Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների աշխարհաքաղաքական վտանգավոր հետևանքներին։ Փաստվել է, որ դրանք ուղեկցվում են ռազմական բաղադրիչի ակտիվ կիրառմամբ և նոր մարտական գործողությունների դիմելու սպառնալիքներով։

Ընդգծվել է, որ եթե մինչ այս Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմական ներկայություն ուներ միայն հյուսիսային Կիպրոսում, հիմա արդեն թուրքական զինուժը տեղակայված է Սոմալիում, Քաթարում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ադրբեջանում (Սիրիայում, մասնավորապես, դրանց թիվը գերազանցում է 20 հազարը), և Անկարան չի թաքցնում, որ մեծ տարածաշրջանում ռազմաքաղաքական բազմակողմ ազդեցության համար պայքարում պատրաստ է դիմելու ամենակոշտ քայլերի։

Քննարկվել են նաև Թուրքիայի հարաբերությունների զարգացումները Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի հետ, նրա աճող քաղաքական ակտիվությունը Լիբանանում։

Նշվել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի հանդուգն պահվածքը պատերազմի իրական սպառնալիք է ստեղծել Հունաստանի և Կիպրոսի համար։ Այստեղ նա օր-օրի ավելացնում է իր ռազմական ներկայությունը` հարաճուն լարվածություն առաջացնելով նաև Իսրայելի, Եգիպտոսի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների հետ հարաբերություններում։ Ընդ որում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության համար խոչընդոտ չէ այն իրողությունը, որ հակամարտություն է բորբոքում ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ, ինչը լուրջ հարված է Հյուսիսատլանտյան դաշինքին։

Մանրամասն քննարկվել են մեր տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների խիստ բացասական ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի վրա, դիտարկվել են թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության նոր զարգացումներն ու միտումները և Հայաստանի ու Արցախի համար դրանցից բխող նոր սպառնալիքները։ Արձանագրվել է, որ պաշտոնական Երևանի` ոչնչով չարդարացված սպասողական, կրավորական պահվածքը խրախուսում է Էրդողանին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա այնպիսի անմիջական քաղաքական ազդեցություն ձեռք բերելու, որը նախընթաց 30 տարում չի հաջողվել Թուրքիային: Ավելին, օգտվելով հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախումից, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո Թուրքիան զորախումբ է տեղակայել Ադրբեջանում, ներառյալ Նախիջևանում և պաշտոնապես իրեն հայտարարել ԼՂ հակամարտության կողմ։

Այն, որ Թուրքիան դե ֆակտո և դե յուրե ԼՂ հակամարտության կողմ է՝ հայտնի է դեռ 1993 թվականից, երբ Հայաստանը ենթարկեց տրանսպորտային ու տնտեսական շրջափակման, որն ըստ միջազգային իրավունքի՝ թշնամական գործողություն է։

Քննարկման մասնակիցները նշել են, որ իրեն պաշտոնապես հայտարարելով ԼՂ հակամարտության կողմ` Թուրքիան առաջացնում է որակապես այլ իրավիճակ և փորձում ուղղակիորեն ազդել ԼՂ հակամարտության բանակցային գերծընթացի վրա, ռազմաքաղաքական միջամտությամբ փոխել Հարավային Կովկասի անվտանգության համակարգը, էապես խախտել փխրուն հավասարակշռությունը մեր տարածաշրջանում: Իրադարձությունների նման սպառնալի ընթացքը ավելի քան հավանական է, և չպետք է բացառել Մերձավոր Արևելքի օրինակով մեր տարածաշրջանը ապակայունացնելու թուրքական ծրագրի գոյությունը:

Հանձնաժողովը համարել է, որ ավելի քան հնարավոր է Հայաստանի նկատմամբ հերթական, լրացուցիչ թշնամական քայլ՝ թուրքական օդային տարածության փակումը Հայաստանի համար, ինչն Անկարան իրականացնում էր 1993-94թթ․։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը դեպքերի այսպիսի զարգացումը համարում է անթույլատրելի և տեսնում դրա աննախադեպ սպառնալիքները երկու հայկական պետությունների համար։

Հանձնաժողովը հույս է հայտնել, որ իրավիճակի թելադրանքով պաշտոնական Երևանը հարցն անհապաղ քննարկման առարկա կդարձնի միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, կբազմապատկի իր դիվանագիտական, ռազմաքաղաքական, միջազգային, տեղեկատվական ու քարոզչական ջանքերը և օգտագործելով Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ կստեղծի անվտանգային պետական ու հասարակական նոր գործուն ինստիտուտներ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը զսպելու և արդյունավետ կերպով չեզոքացնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>