Ծանրորդ Խաչիկ Հարությունյանը 13-րդն է B խմբում
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթանում է ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Խաչիկ Հարությունյանը: Հայ ծանրորդը մրցեց B խմբում եւ երկամարտի 200 (85+115) կգ արդյունքով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:
Վաղը Թաիլանդում հայ ծանրորդներից հանդես կգա 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը: