Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան

Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին

Հայաստանում երեկ կարևոր բան կատարվեց, որի նշանակությունը դեռևս քչերն են ֆիքսել։ Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց։ Թվում է՝ ոչ մի ցնցող բան, ի՞նչ է պատահել։ Սակայն գրառման թիրախն այս պարագայում ֆեյսբուքյան հայ համայնքը չէր։ Համայնքն այս պարագայում օգտագործվեց Փաշինյանի կողմից որպես պաշտպանություն՝ իր իսկ ենթականերից։

Փաշինյանը ֆեյսբուքին հայտնեց, որ հանձնարարել է առողջապահության նախարարին՝ երկարացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պայմանագիրը։ Ինչո՞ւ է նա սա անում հրապարակային եղանակով. ի վերջո, սովորական աշխատանքային հանձնարարություն է։ Կարող է թվալ, որ նա պարզապես ցանկանում էր «դրական բալեր» վաստակել հանրության աչքում, քանի որ վերջին շրջանում ակներև էր բացասական արձագանքը կառավարության քայլերին։ Սա, այնուամենայնիվ, միայն երևացող, «դրական» մասն է այս գործողության։

Իրականում Փաշինյանը փորձել է համատեղել հաճելին և հրատապը։ Խնդիրն այն է, որ վարչապետից ստացվող փակ, աշխատանքային հանձնարարականները ավելի ու ավելի հաճախ են սկսել արժանանալ իր կառավարության անդամների լուռ անտարբերությանը։ Կան հիմնավոր կասկածներ և արդեն հրապարակայնացված ապացույցներ, որ վարչապետի կողմից պաշտոնապես ուղարկվող հանձնարարականները չեն կատարվում նախարարների կողմից։ Չկա որևէ երաշխիք, որ եթե նույն հանձնարարականը տրվեր Արսեն Թորոսյանին՝ առանց հրապարակայնացնելու, այն կատարվելու էր։ Ապացույցներն արդեն բազմաթիվ են. վարչապետի անունից ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանին դեռևս օգոստոս ամսին ուղարկվել էր պաշտոնական գրություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իրավակազմակերպական ձևի փոփոխության շուրջ որոշման նախագիծ պատրաստելու հանձնարարականով. նախարարը հանձնարարականը մինչ օրս չի կատարել, քանի որ չի գտել, իր խոսքերով, նպատակահարմար։ Մեկ այլ հանձնարարական վարչապետը տվել էր՝ կապված Հրանտ Մաթևոսյանի թանգարանի և կից զբոսայգու բարեկարգման ու գործարկման վերաբերյալ։ Հանձնարարականից անցել է ուղիղ մեկ տարի, և, պարզվում է, այդ ուղղությամբ ոչ մի գործողություն չի կատարվել։ Սրանք այս պահին հրապարակայնացված դեպքերն են, կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում կառավարության ներսում ավելի փակ կարգով տրվող հանձնարարականների հետ։

Փաշինյանը՝ իր ոճին հավատարիմ, ֆեյսբուքյան գրառման մեջ հասցրեց մեղադրել բժիշկներին, որոնք, իբր, սպառնացել էին հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի։ Փաշինյանն իհարկե շատ լավ հասկանում է, որ իրենց ողջ գիտակցական կյանքը այդ բարդ հիվանդությամբ երեխաներին նվիրաբերած մարդիկ չէին կարող նրանց թողնել, և որ նրանց նամակը գրվել էր իրենց խնդրի հանդեպ հրատապ ուշադրություն հրավիրելու համար։ Ավելին, բժիշկների կողմից այդ ծայրահեղ քայլն ուղղված էր հենց երեխաների պաշտպանությանը, քանի որ իրենց տնօրենի գլխավորությամբ հենց հանուն երեխաների կյանքի է մասնագիտական այդ թիմն աշխատում, այլ ամենևին ոչ՝ պարգևավճարների և հաճելի գործուղումների շահագրգռությամբ։ Այն, որ բժիշկների պահանջն ընդունվեց, և տնօրենը կշարունակի պաշտոնավարել, վկայում է, որ այդ պահանջը հիմնավոր էր, ու միաժամանակ վկայում է, որ նախարարի որոշումը առնվազն կասկածելի հիմքեր ուներ։ Այս մասին Փաշինյանը, չգիտես ինչու, լռում է։

Սակայն Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների քայլին բացասական մեծ տեղեկատվություն է կրում։ Սա նշանակում է, որ նա չի հասկանում, թե ինչ է կատարվում հանրային լայն խմբերում, չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Երբ 2018 թվականին բժիշկները, որոնք սովորաբար ամենապասիվն են՝ որպես քաղաքացիական խումբ, իրենց սպիտակ խալաթներով իջան փողոց՝ միանալու ընդվզմանը, շատերի համար պարզ դարձավ, որ իշխանափոխության վերջին փուլն է սկսվել։ Երբ այսօր բժիշկները, որոնք ամենածանր հիվանդների հետ են աշխատում՝ կյանքի ու մահվան սահմանագծին, հանկարծ գնում են նման ծայրահեղ քայլի, իշխանությունը պետք է դա ընկալի որպես հասարակության կողմից իրեն ցույց տրվող դեղին քարտ։

Կառավարության նիստերին «չզեկուցվող» հարցերն արդեն մոտ 90 տոկոս են կազմում, ԱԺ ներկայացուցչական մարմից վերածվել է մեկ հոգու շահերը պաշտպանող, կոճակ սեղմող մեկ մատի, հանրության հետ հետադարձ կապի ինստիտուտները քանդված են, հասարակական կարծիքը, ուղիղ ժողովրդավարության ինստիտուտները, հանրային վերահսկողության մեխանիզմները հասցվել են նորից այն վիճակին, երբ ցանկացած հարցի լուծման համար քաղաքացիները ստիպված են խմբերով դուրս գալ փողոց, դիմել ծայրահեղ քայլերի, պաշտպանվել սեփական կառավարությունից։

«Եվ այդ մեկը դու ես» ֆրազը վերածվել է «և այդ մեկը ես եմ»-ի, որը վարչապետից սահուն կերպով վերցրել են իր որոշ թիմակիցներ և վարվում են՝ միայն ըստ սեփական հայեցողության։ Բժիշկների քայլը կարևորագույն ահազանգ էր, որի համար կառավարությունը պիտի շնորհակալ լինի նրանց։ Չհասկանալ սա՝ նշանակում է դռները լայն բացել հետագա հանրային ավելի կոշտ ընդվզումների, մարդկային հուսահատության ավելի սուր դրսևորումների համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>