Ամփոփվել են «Առցանց դրամաշնորհային համակարգի» փորձագիտական քննության արդյունքները
Ամփոփվել են «Առցանց դրամաշնորհային համակարգի» 2017 թվականի երկրորդ եռամսյակի անկախ փորձագիտական քննության արդյունքները:
Հաղթող են ճանաչվել 180.75 և բարձր միջին փորձագիտական բալ ստացած ծրագրերը, որոնց կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:
Նշենք, որ առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2017 թ. երկրորդ եռամսյակի մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետներում ներկայացվել են 2017 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում սկսվող 20 դրամաշնորհային ծրագրեր:
Տեղեկացնենք, որ 1.1 գործակից է կիրառվել մեկնարկային ծրագրերը խրախուսելու և Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում անցկացվող ծրագրերի նկատմամբ: