Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն
Դիտել նաև
Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը
ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը
ԿԳՄՍՆ-ն դրոշի եւ օրհներգի մասին շրջաբերական է ուղարկել դպրոցներին
«Ապագան» եկել էր Գառնու տաճար
Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որ փակեն Բրյուսովի անվան պետական համալսարանը. դեկան
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԼՀԿ-ն նախաձեռնեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը խորհրդարանում, բայց «մուշտի» կերավ ԲՀԿ-ն՝ իր ղեկավարով հանդերձ։
Իրականում հենց Նիկոլ Փաշինյանին էր պետք այդ քննարկումը, եւ խորհրդարանում հարցը պետք է բարձրացներ իրեն հավատարիմ ընդդիմադիր ուժը։ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմող Էդմոն Մարուքյանն էլ հենց, նախկին թիմակցի հորդորով, որոշեց օգնել կառավարությանը եւ խմորվող գործընթացների շոգեքարշը դառնալ։
Ասում են` առաջիկայում այլ հրաժարականների պահանջ էլ է լինելու, քանի որ Փաշինյանը վերակառուցում է իր թիմը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

