Միգուցե Գագիկ Ծառուկյանը միանա իմ այն նախաձեռնությանը, որ ԱԺ պատգամավորները պետք է հոգեբանական ստուգում անցնեն. Քրիստինե Պողոսյան. Տեսանյութ
Միգուցե Գագիկ Ծառուկյանը համաձայնվի միանալ ինձ այն նախաձեռնության մեջ և միասին օրենսդրական նախաձեռնություն բերենք, որ հասկանանք՝ արդյոք ԱԺ-ում ներկա գտնվող 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը. Այս մասին Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողողյանը՝ անդրադառնալով այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառմանը:
«Իմ ընկերները, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես սարսափելի ազնիվ եմ, նույնիսկ իմ անձի հանդեպ վտանգավոր ազնիվ: Ես որոշել եմ այդպես լինել Աժ-ում, որովհետև ինձ համար ԱԺ-ից հետո կյանք կա, ոնց որ կյանք կար ԱԺ-ից առաջ և հետևաբար էդպես է պետք այստեղ անցկացնել մեր աշխատանքը»,- իր ելույթի սկզբում ասաց Պողոսյանը:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:

