Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ովքե՞ր են նոր խորհրդարանի կին պատգամավորները (Տեսանյութ)

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Ազգային ժողովում կլինի չորս քաղաքական ուժ՝ Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը։

Նախնական արդյունքներով, նոր խորհրդարանում կլնի 15 կին պատգամավոր:

Հանրապետական կուսակցությունը կունենա 7 կին պատգամավոր:


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին կտեսնենք նոր խորհրդարանում¸ եթե նա ընդունի իր մանդատը որպես պատգամավոր, և հրաժարվի Արդարադատության նախարարի պաշտոնից:

ՀՀԿ-ի հաջորդ կին պատգամավորը նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն է: Հիշեցնենք¸ որ նա պատգամավոր էր նաեւ նախորդ խորհրդարանում։

ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ևս կըդգրկվի նոր խոհրդարանաում:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ի մյուս կին պատգամավորն է:

Նոր խորհրդարանում առաջին անգամ կտեսնենք Շուշան Սարդարյանին: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։
Առաջին անգամ պատգամավոր է դառնում նաև Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը։

Ինչպես նախորդ խորհրդարանում, այս անգամ էլ Ռուզաննա Մուրադյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցությունից։

«Ծառուկյան» դաշինքը նոր խորհրդարանում կունենա 4 կին պատգամավոր:
Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ¸ նախկինում լրագրող Նաիրա Զոհրաբյանին այս անգամ ևս կտեսնենք խորհրադանում: Նա պատգամավոր է 2007 թվականից։

Առաջին անգամ պատգամավոր է դառնում Ծառուկյան դաշինքով Իվետա Տոնոյանը: Նա Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է¸ ինչպես նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր խմբագիրը։

Նոր պատգամավոր է նաև Լուիզա Սարգսյանը։ Նա Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ է։

Նախկինում Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանն այս անգամ խորհրդարանում կհայտնվի «Ծառուկյան» դաշինքի կողմից։

Նախնական արդյունքներով, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր է դառնում Մարինա Մարգարյանը։ Նա ԲՀԿ անդամ է, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի պրոֆեսոր։


«Ելք» դաշինքը խորհրդարանում կունենա 9 պատգամավոր, որոնցից 2-ն են կին։ Նրանք առաջին անգամ են դառնում պատգամավոր:

Մանե Թանդիլյանը  «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահն է: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներից էր, այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար:

ԵԼՔ դաշինքով խոհրդարան անցած մյուս պատռգամավորը Լենա Նազարյանն է: Նա լրագրող է Աշխատել է «Հետք» կայքում¸ եղել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ։

Հայաստանի հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը խորհրդարանում կունենա 7 պատգամավոր, որոնցից մեկն է կին:

Արմենուհի Կյուրեղյանն առաջին անգամ է պատգամավոր ընտրվում։ Նա Վանաձորի պետական համալսարանի դոցենտ է։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>