Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
1
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

«Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ պաշտոնի նշանակվող յուրաքանչյուր ոք պարտական լինի միմիայն իրեն». Ավետիք Իշխանյան

«Սահմանադրական դատարանի (ՍԴ) այս 3 դատավորների ընտրության հետ կապված՝ հասարակական-քաղաքական մեծ դժգոհություն առաջացավ հեղափոխությանն աջակցողների շրջանում: Այդ դժգոհողների խմբին կարելի է բաժանել 2 մասի: Մի մասի դժգոհության շարժառիթը զուտ քաղաքական է, քանի որ նրանք համարում էին, որ իրենց քաղաքական ուժն է եկել իշխանության, և 2008թ.-ից հետո քաղաքական բոլոր գործընթացներին մասնակցող իրենց թիմակից իրավաբանները պետք է դառնան ՍԴ դատավորներ»,- անդրադառնալով երեկ Ազգային ժողովի (ԱԺ) կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) 3 դատավորների ընտրությունից հետո հնչող դժգոհություններին՝ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հիշեցնելով, որ թափուր տեղերի համար անգամ անուններ էին շրջանառվում:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ այս խմբի հիասթափությունը ոչ թե անաչառության հետ կապված խնդիր է, այլ զուտ քաղաքական, որովհետև նրանք զուտ քաղաքական սպասելիքներ ունեին Նիկոլ Փաշինյանից:

168.am-ի հարցին, թե արդյո՞ք նրանց առարկայական խոստումներ են տրվել, իրավապաշտպանը պատասխանեց, որ, թերևս, նրանք դա ինքնին ենթադրվող բան էին համարում, և, ինչպես որ Վահե Գրիգորյանի ընտրությունը ողջունեցին, այնպես էլ կողջունեին յոււրաքանչյուրի ընտրությունը, ով իրենց թիմից կլիներ:

«Ի վերջո, նրանք մտածում են, որ իրենք թիմով են պայքարել, այսպես կոչված, «նախորդ ռեժիմի» դեմ, տառապել են, և, ինչպես Վահե Գրիգորյանը, թիմի մյուս իրավաբանները ևս արժանի են ՍԴ դատավոր դառնալու»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Վերջինիս խոսքով՝ դժգոհողների այս խմբի նկրտումներում իրավական ոչինչ չկա, և ՍԴ-ի նկատմամբ այս ավելի քան մեկ տարի հակասահմանադրական, հակաօրինական ճնշումները նրանց կողմից ողջունելը նույնպես հասկանալի է, որովհետև այդ պրոցեսներին նույնպես նրանք նայում էին քաղաքական տեսանկյունից:

«Ինչ վերաբերում է հիասթափվածների մյուս խմբին, դրանք քաղհասարակության անդամներն են, և դա հասկանալի է, որովհետև նրանցից շատերը, թերևս, հույս ունեին, որ ՍԴ դատավորներ կդառնան նախկինում անաղարտ կենսագրություն ունեցած մարդիկ: Սա, իհարկե, բավականին հետաքրքիր թեզ է, որովհետև անաղարտության չափման միավորն է բավականին բարդ»,- ասաց իրավապաշտպանը:

Մյուս կողմից, ըստ նրա, թվում է, թե այս խումբը պետք է որ քաղաքական հետաքրքրություններ չունենար, բայց նրանց առնվազն մի մասը նույնպես չընդվզեց, երբ ՍԴ-ի նկատմամբ տարուց ավելի անօրինական գործողություններ էին տեղի ունենում:

«Ավելին, նրանց մի մասը նույնիսկ ողջունեց, և այս տեսակետից նրանց դժգոհությունն արդյո՞ք արդարացված է»,- տարակուսեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, օրինակ, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներկայիս տնօրեն Արգիշտի Քյարամյանի նշանակումը, երբ Նիկոլ Փաշինյանն իր համար ցանկալի անձին այդ պաշտոնում նշանակելու համար նրան նախ նշանակեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ուղիղ 12 ժամ հետո տեղափոխեց ԱԱԾ:

«Քաղհասարակությունը սրա վրա էլ փակեց իր աչքերը, անտեսեց օրենքը շրջանցելով՝ Քյարամյանի նշանակումը: Եվ եթե օրենքները նրանց համար կարևոր չէին, ապա պետք է առաջարկեին, որ հեղափոխությունից հետո որևէ Սահմանադրություն ՀՀ-ում չգործեր, լիներ հեղկոմ, այդ մարմինը մշակեր Սահմանադրություն ու նշանակեր տարբեր մարդկանց տարբեր պաշտոնների: Այդ ժամանակ հասկանալի կլիներ նրանց լռությունը ՍԴ-ի նկատմամբ այդ ոտնձգությունների ժամանակ»,- նկատեց նա:

Բայց, փաստորեն, նրանք դեմ գնացին իրենց իսկ դավանած՝ «իշխանությունների տարանջատման և փոխզսպման մեխանիզմ» հասկացողությանը և ծափահարեցին փոխզսպումն ապահովող մեխանիզմի կազմալուծմանը։

Հարցին, թե ինչո՞ւ հենց Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի և Էդգար Շաթիրյանի վրա կանգ առավ ընտրությունը, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ կցանկանար մի համեմատություն անցկացնել:

«Ես ենթադրում եմ, որ, եթե այսօր լիներ 2019թ. ՍԴ-ում առաջացած դատավորի թափուր տեղը, Վահե Գրիգորյանը չէր դառնա ՍԴ անդամ, որովհետև քաղհասարակությունն ու ինքը՝ Վահե Գրիգորյանը, համարում էին, որ նա արժանի է դառնալ ՍԴ դատավոր այդքան պայքարից հետո: Բայց այստեղ մի կարևոր խնդիր կա: Դիտարկելով Նիկոլ Փաշինյանի կառավարման ոճը՝ ես ներքին համոզմունք ունեմ, որ նա չի ցանկանում՝ որևէ մեկը բարձր պաշտոն ունենա, ով կհամարի, որ ինքն արժանի էր դրան»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ պաշտոնի նշանակվող յուրաքանչյուր ոք պարտական լինի միայն իրեն՝ վարչապետին, ոչ թե համարի, որ ինքն այդ արժանիքներն ուներ ու դրա համար զբաղեցրեց այդ պաշտոնը:

Իսկ արդեն ՍԴ դատավոր դարձած երեք անձանց մասին ինչ հավաստի և գուցե չստուգված լուրեր են տարածվում, նրանց վճիռների ՄԻԵԴ-ում իրավունքի խախտում արձանագրելուց՝ մինչև կոռումպացվածություն, ապա այդ ամենն ավելի է նրանց դարձնում խոցելի, ուստի և՝ երախտապարտ Նիկոլ Փաշինյանին։

«Այդ տեսանկյունից Վահե Գրիգորյանի՝ անցյալ տարվա առաջադրումն ու ընտրությունը հեղափոխական իրավիճակով էր պայմանավորված, և Նիկոլ Փաշինյանը չցանկացավ դեմ գնալ այդ զգացմունքներին: Ես այս տեսակետից եմ դիտարկում նշված 3 անձանց առաջադրումը, որոնք ոչ թե ներքուստ կհամարեն, որ իրենք արժանի էին ՍԴ դատավոր դառնալ, այլ պարտական կլինեն միայն մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ ՍԴ դատավորների ընտրությունը նույն տիպի ընտրություն էր, ինչ Երևանի քաղաքապետի ընտրությունը:

«2018թ., թերևս, Նիկոլ Փաշինյանի թիմում կային անձինք, որոնք շատ ավելի կազմակերպված մարդիկ էին ու կառավարման փորձ ունեին, բայց վարչապետի ընտրությունը կանգ առավ կառավարման որևէ փորձ չունեցող Հայկ Մարությանի վրա, և ամբողջ քարոզարշավը հենց վարչապետն էլ տարավ՝ իր թիմակիցներին և հատկապես Հայկ Մարությանին ցույց տալու, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է ընտրվել, և չփորձես որևէ ինքնուրույնություն ցուցաբերել»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց վերը նշված պատճառով էլ կատարվեց Երևանի քաղաքապետի ընտրությունը:

Իրավապաշտպանի խոսքով՝ ՍԴ դատավորների ընտրության հարցում, եթե Նիկոլ Փաշինյանը կաշկանդվածություն չունենար պարտադիր իրավաբանական կրթության ու աշխատանքային փորձի առումով, ապա ՍԴ դատավորներ կլինեին «Իմ քայլի» պատգամավորների տիպի մարդիկ կամ թեկուզ հենց իրեն պատկանող «Հայկական Ժամանակի» լրագրողները, ովքեր իրենց իրավաբանական գիտելիքներով այսօր «փայլում են»:

Վերջում Ավետիք Իշխանյանն ասաց. «Եվ վերջապես, կցանկանայի հարց ուղղել բոլոր դժգոհողներին․

Հարգելիներս, եթե դուք եք երկրի ղեկավարը, ձեզ են ենթարկվում բոլոր ուժային և քննչական մարմինները, ԱԺ-ում ունեք սահմանադրական մեծամասնություն, ձեզ է սատարում քաղաքացիական հասարակության զգալի հատվածը, արդյո՞ք նույն կերպ չէիք վարվի, թե՞ կլինեիք ավելի քան «սկզբունքային» և կտարանջատեիք ձեր անսահմանափակ իշխանությունը։ Կասկածում եմ․․․»:

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>