Քանյե Ուեսթը Twitter-ում հրապարակել է ձյուդոյի մարզման ընթացքում Պուտինի լուսանկարը
Դիտել նաև
Քանյե Ուեսթին կասկածում են երկրպագուին ծեծելու մեջ
Քանյե Ուեսթը հրապարակային ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից եւ խոստովանել, ցանկանում է վերադարձնել նրան
Քանյե Ուեսթի նոր սկավառակը Spotify հարթակում լսվել է մեկ միլիարդ անգամ
Քանյե Ուեսթը փոխել է անունը
Քանյե Ուեսթը ծրագրում է ամուսնալուծությունից հետո տեղափոխվել Մեծ Բրիտանիա
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։
«Կանոն համար առաջին. լսել Ye-ին (Ուեսթի կեղծանունն ու կատարողի սկավառակի անունը)»,- լուսանկարը մակագրել է ռեփերը։
Լուսանկարում դրվագ է պատկերված 2016թ.-ին Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ ՌԴ նախագահի հանդիպումից՝ Պուտինի մարզումը ձյուդոիստ Մուսա Մոգուշկովի հետ։
Ուեսթը նախկինում հայտարարել է, որ մտադիր է նախագահական աթոռի համար մրցապայքարում առաջադրվել որպես անկախ թեկնածու, քանի որ հանրապետականներից առաջադրվում է երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը։
Աղբյուր՝ NEWS.am